Վրաստանում ձնատեղումները խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար

Armenpress 12:18, 24 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ ձնատեղումները Վրաստանի ճանապարհների վրա խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար: Այդ մասին հաղորդվում Է անվտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Քութայիս-Տկիբուլ-Ամբրոլաուր ճանապարհի 39-62 կիլոմետր հատվածում արգելված Է կցանքով կամ կիսակցանքով ավտոմեքենաների համար տեղաշարժը, մնացած բոլոր տեսակի ավտոների համար երթեւեկությունն ազատ Է: Նաեւ ձնատեղումների եւ մերկասառույցի պատճառով երթեւեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար արգելված Է Թբիլիսի-Սենակ-Լեսելիե միջազգային նշանակության ճանապարհի 138-158 կիլոմետր հատվածում, որը տանում Է դեպի վրաց-թուրքական սահման: Մնացած բոլոր տեսակի ավտոների համար երթեւեկությունն ազատ Է: Փետրվարի 23-ի երեկոյից նույնպիսի սահմանափակումներ են թրայլերների համար գործում ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Չիատուրա-Զեստաֆոնի ճանապարհի Գոմի-Սաչխերե հատվածում, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am