«Ազատություն»-ը հայտնում է բողոքի ակցիայի ժամանակ իր նկարահանող խմբի վրա հարձակման մասին

Armenpress 21:50, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

«Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ՝ այդ թվում կանայք: Վնասվել է նաև տեսախցիկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am