Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ճապոնիայի կայսերը

Armenpress 12:37, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am