Բլինկենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ համագործակցել ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության հարցում

Armenpress 20:37, 22 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՝ խոսելով Ժնևում զինաթափման խորհրդաժողովի մասնակիցների հետ:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանին ներգրավել ռազմավարական կայունության բանակցություններում ՝ զենքի վերահսկման և առաջացող (անվտանգության) խնդիրների վերաբերյալ»,-ասել է Բլինկենը:

Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ` տիեզերքում վարքի նորմերի մշակման հարցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am