Ջոկովիչը 9-րդ անգամ հաղթեց Australian Open-ում

Armenpress 14:58, 21 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի եզրափակիչում սերբը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիել Մեդվեդևի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո` 7:5, 6:2, 6:2 հաշվով:

Ջոկովիչն արդեն 9-րդ անգամն է հաղթում Ավստրալիայի բաց առաջնությունում: Մեծ սաղավարտի մրցաշարերում սերբը հաղթել է ընդհանուր առմամբ նվաճել է 18 տիտղոս:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի անցկացվեց Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am