COVID-19. Հայաստանում հաստատվել է վարակվելու 168, առողջացման 91 և մահվան 5 դեպք

Armenpress 11:34, 21 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 402 դեպք, որոնցից 161 994-ն` առողջացման, 3164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4 443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 704 131 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փետրվարի 20-ին կատարվել է 3 334 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք, 91 պացիենտ առողջացել է, 5-ը մահացել:

Այդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 801 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am