Մոհամադ Զարիֆը կոչ է արել չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները

Armenpress 19:20, 19 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«ԱՄՆ-ն ընդունել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի պահանջները 2231 բանաձեւի վերաբերյալ իրավական հիմք չունեն: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Թրամփի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները։ Դրանից հետո անմիջապես կչեղարկենք մեր կողմից ձեռնարկված բոլոր քայլերը», - գրել է Զարիֆը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am