Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Armenpress 12:05, 18 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փետրվարի 17-ին իրականացված 36  թեստավորման արդյունքում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով,որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով 2021 թվականի ընթացքում  իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 հազար 321 թեստավորում»,-նշել են նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am