20-րդ դարի ռետրո գործերը մեկ հարթակում. Պետական ջազ-նվագախումբը հանդես կգա հետաքրքիր ծրագրով

Armenpress 11:18, 18 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Retro Jazz խորագրով համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում:

Երեկոյին հնչելու են Դյուկ Էլլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները: «Ամեն նորը լավ մոռացված հինն է. հետադարձ հայացք անցյալին եզակի հնարավորությունները, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ»,- ասվում է նվագախմբի տարածած հաղոñդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am