Ուենդի Մորթընը ողջունել է Հայաստանի համայնքներին աջակցելու ՄԹ նախաձեռնությունը

Armenpress 21:17, 17 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ողջունել է նոր նախաձեռնությունը, որով աջակցություն է տրամադրվելու Հայաստանում կորոնավիրուսի և ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժած համայնքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մորթընը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ողջունում եմ Միացյալ Թագավորության` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նոր նախաձեռնությունը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի՝ Covid19-ի և հակամարտության հետևանքով տուժած համայնքներին: Միասին մենք կամրապնդենք դիմակայունությունը արտակարգ իրավիճակների նկատմամբ ու կվերականգնենք հանրային ծառայությունները»,- մասնավորապես ասվում է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի գրառման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am