Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Armenpress 19:48, 16 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում փետրվարի 19-ին տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքու է ժամանելու փետրվարի 18-ին, իսկ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ փետրվարի 19-ին:

Նախատեսվում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումները թուրք և վրացի գործընկերների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am