Մատաղիսի հատվածում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 աճյուն

Armenpress 10:44, 16 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանում փետրվարի 15-ին իրականացված որոնումների արդյունքում՝ զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ Մատաղիսի հատվածում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 աճյուն:

«Նախնական տվյալներով՝ զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն է: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսօր՝փետրվարի 16-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Հրադադարից հետո մինչև այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am