ԱՄՆ-ում հայտարարել են, որ կպաշտպանեն Իրաքում ամերիկյան ռազմակայանի գնդակոծման հետաքննության ջանքերը

Armenpress 10:21, 16 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կպաշտպանի Իրաքյան Քրդստանում ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծման հանգամանքների հետաքննության եւ մեղավորներին պատասխանավտության ենթարկելու բոլոր ջանքները: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ փետրվարի 15-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում զայրացած են այդ հարձակումից: «Ես կապվեցի Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության (ղեկավար) Մասրուր Բարզանիի հետ՝ քննարկելու համար միջադեպը եւ նրան հավաստիացնելու հետաքնության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բոլոր ջանքերի մեր պաշտպանության հարցում»,- նշված Է հայտարարության տեքստում:

Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ նախկինում պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն, Էրբիլի օդանավակայանի գնդակոծման հետեւանքով, որտեղ գտնվում Է Միացյալ Նահանգների ռազմակայանը, զոհվել Է մեկ քաղաքացիական ծառայող, եւս մեկ զինծառայող եւ մի քանի ամերիկացի մասնագետներ տուժել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am