Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվել

Armenpress 12:25, 13 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբայանն առաջիկայում պաշտոնապես կդառնա «Ռիգա»-ի ֆուտբոլիստ`ստորագրելով ակումբի հետ պայմանագիրը: Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան ԷդգարԲաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից: Բաբայանն անձամբ է  վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Հայ ֆուտբոլիստըընթացիկ մրցաշրջանում «Հոբրո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիման,  դարձել 5 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում:

Բաբայանը «Հոբրո»-ին միացել էր 2017 թվականին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am