Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը հերքում է կաթողիկոսի վթարի ենթարկվելու լուրերը

Armenpress 12:21, 13 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռը հերքում է տարածված լուրը, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հետ ավտովթարի է ենթարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ, Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում»,-հայտնել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am