Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է. Քերոբյանը ներկայացրեց իր տեսլականը

Armenpress 20:58, 12 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության զարգացումը չունի այլընտրանք, այդ ճանապարհով է հնարավոր քիչ բնակչությամբ մեծ ծավալով արտադրանք արտադրելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԿԲԱ Բանկի կազմակերպած «Խնդիրդ դարձրու հնարավորություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

« Միակ ճանապարհը բարձր տեխնոլոգիական բաղադրիչներով արտադրանքներ արտադրելն է: Կարող եմ ասել, որ գիտելիքահեն տնտեսությունը ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է:Այսօր էլ մենք հայտարարություն ենք տարածել և երկրի բիզնես սեկտորին խնդրել, որ մեզ տրամադրեն, թե ինչ մասնագիտությամբ ուսանողների կարիք ունեն: Պատրաստվում ենք բիզնեսից ստացած պատվերի հիման վրա առաջադրանք տալ կրթական ոլորտին: Հուսով եմ, որ առաջին փորձը լավ կստացվի»,- նշեց Քերոբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am