Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Ազատության հրապարակում հանրային քննարկում հրավիրելու պատճառը

Armenpress 15:18, 12 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակª քննարկելու որոշ հրատապ հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Այսօր հանրահավաք չէ, մեր հանրահավաքը փետրվարի 20-ին է, մեծ հանրահավաք է լինելու: Այսօր ուղղակի հրավիրել եմ ժողովրդին` միասին հարցեր քննարկելու: Սա իմ անձնական նախաձեռնությունն է»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ այս հավաք-քննարկումը որևէ կապ չունի «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am