Փրկարար 6 ջոկատ որոնողական աշխատանքներ են իրականացնում Բերձոր- Իշխանաձորի և Հադրութի հատվածներում

Armenpress 11:45, 12 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փրկարար ծառայության 6 ջոկատ փետրվարի 12-ին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնելու Քաշաթաղի շրջանի հարավային ուղղությամբ՝ Բերձոր-Իշխանաձորի և Հադրութի հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Փետրվարի 11-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումների ընթացքում զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել: Առայսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 1371 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-նշեց Թադևոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am