Արմեն Սարգսյանը չինական Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին

Armenpress 11:37, 12 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարե­կամական հարաբերությունների և համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Նախագահ Սարգսյանն իր և տիկնոջ՝ Նունե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սի Ծինփինին և տիկնոջը՝ Փեն Լիյուանին՝ իրենց ուղղված առողջության և զորակցության խոսքերի համար։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am