Արդարադատության նախարարը տեղեկացրեց, թե երբ կվերացվի հայտարարված ռազմական դրությունը

Armenpress 17:36, 10 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը կվերացվի այն ժամանակ, երբ վերանան այն պահպանելու հիմքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին:

«Բնականաբար, ո’չ արտակարգ, ո’չ ռազմական դրության պահպանումը չի կարող լինել ինքնանպատակ: Այն պահից սկսած, երբ հիմքերը կվերանան ռազմական դրությունը պահպանելու, որը կրկին կապված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես ռազմական դրությունը կառավարության կողմից կվերացվի: Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա»,- ասաց Բադասյանը:

2020թ. սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am