Եվրոպական տիեզերական գործակալությունը 11 տարվա մեջ առաջին անգամ տիեզերագնացիների է ընդունում

Armenpress 21:45, 8 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական տիեզերական գործակալություն վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարել է նոր տիեզերագնացիների ընդունելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նոր ընտրված տիեզերագնացները կաշխատեն գործող տիեզերագնացների հետ, երբ Եվրոպան կմտնի տիեզերքի յուրացման նոր դարաշրջան»,- ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Ընդունելությունը կսկսվի մարտի 31-ից և կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 28-ը: Դրանից հետո տեղի կունենա թեկնածուների ընտրության փուլը:

Եվրոպական տիեզերական գործակալությունը կոչ է արել կանանց ավելի ակտիվ լինել դիմումներ ներկայացնելու գործում՝ ընդգծելով, որ ցանկանում են ընդլայնել գենդերային բազմազանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am