Հադրութի ուղղությամբ հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն

Armenpress 11:39, 6 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի ուղղությամբ հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը»,- ասված է գրառման մեջ:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am