Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Armenpress 11:55, 5 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող երկրի պատանեկան առաջնությունում Պետրոսյանը ընդհանուր արդյունքում հավաքելով 211.87 միավոր` դարձել է արծաթե մեդալակիր:

«Հորս կողմից հայ եմ: Հայաստանը վերջերս պարտություն է կրել` զիջելով Արցախը: Ինձ համար կարևոր էր այս կերպ ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունն իմ երակներում հոսում է, որ Արցախը մի օր նորից հայկական լինի: Արցախում չեմ եղել, բայց ուզում եմ սառույցի վրա իմ հաղթանակով օգնեմ երկրիս»,-Պետրոսյանի խոսքերը փոխանցում է Sport-Express-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am