Արցախի փրկարարները 5 ջոկատով վերսկսել են որոնումները՝  Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով

Armenpress 10:45, 5 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի փրկարար ծառայության 5 ջոկատ, փետրվարի 5-ին վերսկսել  է զոհվածների աճյունների և ողջ մնացած զինծառայողների  որոնումները՝  Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության  արտակարգ  իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները»,-նշել է Թադևոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am