Կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված որևէ խնդիր չի առաջանա. Ֆինանսների նախարար

Armenpress 15:37, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան սկզբին պետական հատվածում կենսաթոշակների ու աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չպետք է լինեն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա` դա պայմանավորված է նրանով, որ մակրոտնտեսական իրավիճակը կայուն է: «Սա ոչ միայն մեր, այլև միջազգային ներդրողների գնահատականն է: Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված պնդումները այդպիսի ռիսկերի վերաբերյալ»,- հավելեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am