Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով

Armenpress 15:21, 3 Փետրվար, 2021

 ԳԱՎԱՌ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ․ Խոսրով Խլղաթյան)։ 2021 թվականի փետրվարի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ Սեւանի նիշը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա։ Այս տարվա հունվարի սկզիբից մինչեւ փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 11 միլիոն 136 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am