Ազգային ժողովի շենքի մոտից բերման է ենթարկվել ութ քաղաքացի

Armenpress 12:10, 3 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի մոտից ութ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար:

 «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:

Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am