Չինաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել կեղծված COVID-պատվաստանյութ վաճառելու համար

Armenpress 10:43, 2 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ոստիկանությունը 80-ից ավելի մարդ Է ձերբակալել եւ ավելի քան 3 հազար չափաբաժին պատրաստուկ առգրավել, որը չարագործների կողմից վաճառվել Է որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

Կասկածյալները, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ներարկիչները լցրել են սովորական ֆիզլուծույթով եւ այն պատվաստանյութի անվան տակ վաճառել բարձր գնով:

Կեղծ պատվաստանյութ վաճառողների ցանցը հայտնաբերվել Է, նրանք գործել են Պեկինում, Շանհայում եւ Շանդունի արեւելյան նահանգում:

Չինաստանի Global Times անգլալեզու թերթը, վկայակոչելով պատվաստանյութերի չինական խոշոր արտադրողին մոտ կանգնած աղբյուրի, հաղորդել Է, որ ֆալսիֆիկատ վաճառողները, օգտվելով աշխարհում պատվաստանյութերի անբավարարությունից, մտադրվել Էին այն ուղարկել նաեւ արտասահման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am