ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ կրակոցներ արձակելու տեղեկատվությունը

Armenpress 10:36, 2 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:

«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am