Իրանն առաջին անգամ պինդ վառելիքով կրող հրթիռ է փորձարկել

Armenpress 21:44, 1 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը նոր կրող հրթիռի արձակում է իրականացրել, հայտնել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության  տվյալներով՝ հրթիռը, որը նախատեսված է արբանյակներ ուղեծիր դուրս բերելու համար, կրում է «Զուլջանահ» անվանումը և իրանական հրթիռներից ունի ամենահզոր շարժիչը, որն աշխատում է պինդ վառելիքով:

«Այս կրող հրթիռը կարող է 220 կիլոգրամ կշռող արբանյակը դուրս բերել 500 կիլոմետր բարձրության վրա»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը նշում է, որ դա փորձնական արձակում էր:

Իրանն առաջին անգամ պինդ վառելիք է օգտագործել կրող հրթիռի արձակման համար։

Արձակման համապատասխան կադրերը հրապարակել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am