Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

Armenpress 17:08, 1 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:

«Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից գտնվում էր կարանտինի մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am