ԵՄ-ում դատապարկել են Մյանմայում պետական հեղաշրջումը եւ կոչ արել ազատ արձակելու ձերբակալվածներին

Armenpress 13:12, 1 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես Է եկել Մյանմայում պետական հեղաշրջման դատապարտմամբ եւ նշել ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վճռականորեն դատապարտում եմ հեղաշրջումը Մյանմայում եւ զինվորականներին կոչ եմ անում ազատ արձակելու բոլորին, ովքեր անօրինականորեն ձերբակալվել են (…): Անհրաժեշտ Է հարգել ընտրությունների արդյունքները եւ վերականգնել ժողովրդավարական գործընթացը»,- փետրվարի 1-ին գրել Է նա Twitter-ում: Իր հերթին Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլյամսը հայտնել Է, որ թագավորությունը «Եվրամիության գծով գործընկերների հետ» կքննարկի «հետագա գործողություններն այդ իրադարձությունների առանչությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am