Գևորգ Ղազարյանը նոր ակումբ ունի

Armenpress 09:58, 1 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգաին թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանն այսուհետ վարձավճարով հանդես կգա «Լամիա»-ի կազմում: Ղազարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Լամիա» ֆուտբոլային ակումբը Հունաստանի Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Մինչ այս Գևորգ Ղազարյանը հանդես էր գալիս ԱԵԼ-ում, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am