«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Armenpress 12:00, 30 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը Արցախին նվիրված երգ են ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ Արցախ» երգի հոլովակն արդեն համացանցում է:

Երգի խոսքերը գրել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, երաժշտությունը՝ Միշան և Անտոն Վիլինսկին: Տեսահոլովակի պրոդյուսերը Ռոբերտ Ռուբենինն է, մոնտաժի ռեժիսորը՝ Վլադիսլավ Զիզդոկը:

«Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին ֆիլմերն են ներկայացնելու: Մենք նրանց հետ թիզեր ենք պատրաստել և սաունդթրեք ենք ձայնագրել այդ ֆիլմերի համար: Նման հնարավորության համար շնորհակալ եմ ռազմական լրագրողներին, իմ թիմին՝ W Music-ին: Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Մի՛ ամաչեք ձեր հույզերից և արցունքներից»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Միշան՝ շեշտելով, որ երգը նվիրում են ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am