Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 173 նոր դեպք, առողջացել է 404 քաղաքացի

Armenpress 11:16, 30 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք, առողջացել է 404 քաղաքացի, մահացել՝ 2-ը:

Մեկ օրում կատարվել է 1767 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 646563-ի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 766 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am