Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանը

Armenpress 19:37, 29 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի արտաքին քաղաքական գլխավոր փաստաթուղթը՝ Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշված է. «Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն լուծում փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ:

Ըստ հաշվետվության՝ Եվրամիությունն ընդգծում է, որ հակամարտության կողմերը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծում փնտրեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am