Իշխանության հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում են մուտք գործել Կառավարության շենք

Armenpress 17:45, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձում են մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ է կազմել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոստիկանության աշխատակիցները փորձում են հանդարտեցնել իրավիճակը:

Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաք է կազմակերպվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am