Բելառուսն ու Հայաստանը նախատեսում են միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել Մինսկում

Armenpress 17:19, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հետ, որի ընթացքում քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության ակտիվացմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բելառուսական «Belta» գործակալությանը:

Նշվում է, որ հանդիպմանը առանձին ուշադրություն է դարձվել ընթացիկ տարում Մինսկում Բելառուսի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հեռանկարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am