ԱՀԿ-ի թիմը Ուհանում սկսում է Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությունը  

Armenpress 15:27, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում  սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

 Հետազոտողներին, որոնց  Չինաստան հասնելուց հետո պահանջվում էր 14 օր կարանտին անցնել, հինգշաբթի կեսօրին արդեն տեսել են իրենց հյուրանոցից դուրս գալիս և ավտոբուս նստելիս: Սակայն հայտնի չէ, թե ուր են նրանք գնացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am