ԱՀԿ-ի պատվիրակությունն Ուհանում ավարտեց կարանտինը. Reuters

Armenpress 14:44, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք Ուհան Էին ժամանել կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար, ավատել են երկշաբաթյա կարանտինը: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ մասնագետների միջազգային անձնախումբը դուրս Է եկել հյուրանոցից, նստել ավտոբուս եւ մեկնել դաշտային աշխատանքների: ԱՀԿ-ի փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին: Ժամանումից հետո նրանց տարել են երկշաբաթյա կարանտինի, որի ժամանակ գիտնականները տեսակապով կոնսուլտացիաներ են վարել իրենց չինացի գործընկերների հետ: Ավելի վաղ ԱՀԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսով առաջին վարկման աղբյուրի որոնումներն անհրաժեշտ Է սկսել Չինաստանի Ուհան քաղաքից:

Անցյալ տարվա ամռանը ՉԺՀ Էին այցելել երկու փորձագետներ հիմնական առաքելության նախապատրաստման համար: Այդ ուղեւորության արդյունքն Է կազմակերպության մասնագետների եւ Չինաստանի մշակած փաստաթուղթն «ԱՀԿ-ի ղեկավարության ներքո միջազգային խմբի հետազոտությունների եւ գործունեության ծրագրի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am