ԱՄՆ-ում պարենային օգնության ծախսերը 2020 թվականին գրեթե 50 տոկոսով աճել են

Armenpress 13:08, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բնակչության պարենային օգնության ծրագրի ծախսերը 2020 ֆինանսական տարում (ավարտվել Է սեպտեմբերի 30-ին) գրեթե 50 տոկոսով աճել են: Հունվարի 27-ին այդ մասին հայտնել Է Рolitico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած տարում, գրում Է հրատարակությունը, ծրագրի ծախսերը, որը երկրում ավելի հայտնի Է որպես պարենային կտրոնների բաշխում կարիքավորներին, հասել են գրեթե 90 միլիարդ դոլարի՝ 2019 թականի 60 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելիի դիմաց, իսկ այն ամերիկացիների թիվն, ովքեր նման կտրոններ են ստանում, նույն ժամանակահատվածում ավելացել Է ավելի քան 20 տոկոսով՝ 36 միլիոնից մինչեւ 44 միլիոն մարդ: Միջին հաշվով ծրագրի յուրաքանչյուր մասնակցի 2020 թվականին ամսական տրամադրվել Է են 161 դոլարի պարենային կտրոններ՝ մեկ տարի առաջվա 130 դոլարի դիմաց:

Այդ բոլոր ավելացումների պատճառը, պարզաբանել Է թերթը, դարձել Է նոր կորոնավիրուսի համավարակը, որն իշխանություններին հարկադրել Է մտցնելու խիստ սահմանափակիչ միջոցներ, որոնց հետեւանքով Էապես կրճատվել են միլիոնավոր ամերիկացիների եկամուտները, իսկ նրանցից շատերը բոլորովին զրկվել են դրանցից՝ կորցնելով աշխատանքը: ԱՄՆ-ի աշխատանքի նարարարության տվյալներով՝ այն ամերիկացիների թիվն, ովքեր նախորդ շաբաթ դիմել են գործազրկության նպաստի սացման սկզբնական հայտերով, կազմել Է 900 հազար: Այդ քանակը 26 հազարով կրճատվել Է մեկ շաբաթ առաջ արձանագրված ցուցանիշի համեմատությամբ: Մինչ այդ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը մի քանի շաբաթ անընդմեջ հայտնել Էր 900 հազարից ցածր մակարդակով դիմուների թվի մասին: Դիմումների առավելակետը բաժին Է ընկել 2020 թվականի մարտի վերջին, երբ համավարակի հետեւանքների ֆոնին այդ ցուցանիշը կազմել Է 6,9 միլիոն:

Ապրիլի 19-ից մինչեւ 25-ն այդ նպաստի վճարման համար փաստաթղթեր Է հանձնել 3,84 միլիոն ամերիկացի, մայիսի 17-ից մինչեւ 23-ը՝ 2,1 միլիոն մարդ: Հուլիսի վերջին շաբաթին դրամական օգնության համար դիմել Է երկրի 1,19 միլիոն քաղաքացի: Ըստ որում մինչեւ համավարակը հայտերի թիվը շաբաթական միջին հաշվով հասնում Էր մի քանի հարյուր հազարի: 2020 թվականի դեկտեմբերին երկրում գործազրկության մակարդակը կազմել Է 6,7 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am