Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ Է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը

Armenpress 11:10, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում Ռազմական կոմիտեի նիստում դաշինքի մասնակից երկրներին կոչ Է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը, ներդրումներ կատարելու արդի հնարավորությունների բնագավառում եւ բարձրացնելու զինված ուժերի պատրաստականությունը համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարի համար, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, ահաբեկչությունը եւ Չինաստանի վերելքը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է կազմակերպության կայքում, տեղեկացանում Է «Արմենպրես»-ը:

Ստոլտենբերգն ընդգծել Է, որք դաշինքը պետք Է պատրաստ լինի հաղթահարելու ցանկացած սպառնալիք, որը ծագում Է ավելի անկանխատեսելի եւ մրցակցային աշխարհի պայմաններում: «Մեր ժողովրդավարությանը, մեր արժեքներին եւ կանոնների վրա հիմնված աշխարհակարգին մարտահրավեր Է նետված: Ուստի մենք պետք Է պատրաստվեք ցանկացած սպառնալիքների, որոնք կարող Է բրել ապագան»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am