Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ և դուրս չի եկել ՔՊ-ից

Armenpress 17:43, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: «Արմենպրես»-ը հետ զրույցում այս մասին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն  մի ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին ասաց, որ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am