Հայաստանից ադրբեջանցիներին անձնագրեր բաժանելու որևէ հիմնավոր փաստ չկա. փոխոստիկանապետ

Armenpress 14:14, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձավ տեղեկություններին, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժանվում և նշեց, որ այդ հարցով ուսումնասիրություններ են կատարվում:

«Մենք նույնիսկ դիմել ենք այն անձանց, ովքեր հանդես են եկել նման հայտարարություններով, որ տրամադրեն գեթ մեկ նմուշ, որը տեղի չի ունեցել, որպեսզի առավել հստակ ուսումնասիրություն կամ քննություն կարողանանք իրականացնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆիդանյանը՝ ավելացնելով, որ որևէ փաստ առկա չէ, իսկ քննություն կարող է իրականացվել միմիայն հիմնավոր փաստերի առկայության դեպքում:

Փոխոստիկանապետն ընդգծեց՝ որևէ դեպք, հիմնավոր փաստ չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am