Իսպանիայում 4 մագնիտուդից բարձր մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 12:12, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը 4 մագնիտուդից բարձր առնվազն երեք երկարշարժ Է գրանցվել Իսպանայի Գրանադայի նահանգում (Անդալուսիայի Ինքնավար Մարզ): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է անհետաձգելի օգնության տարածաշրջանային ծառայությունը:

Ըստ ծառայության տեղեկատվության՝ «գրանցվել Է 4 մագնիտուդից ավելի մինչեւ երեք երկրաշարժ»: Բացի դրանից, գրանցվել են նվազ ինտենսիվության բազմաթիվ հետցնցումներ: Անհետաձգելի օգնության ծառայությունում գրեթե 450 զանգ Է ստացվել: Երկրաշարժերի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ստորգետնյա ցնցումներն ամենից շատ զգացվել են Ատրաֆեի, Կուլյար Վեգայի, Սանա Ֆեի եւ Չաուչինայի մունիցիպալիտետներում: Ինչպես հայտնել Է 20 Minutos թերթը, ցնցումներից ահաբեկված հարյուրավոր մարդիկ են այս գիշեր դուրս եկել փողոցներ նահանգի տարբեր բնակավայրերում հակառակ պարետային ժամի, որը սահմանվել Է կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am