«Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաղթել է, «Արսենալ»-ը ևս. Պրեմիեր լիգա

Armenpress 07:35, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջանության 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվել էր «Վեստ Բրոմվիչ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: «Քաղաքայիների» կազմում աչքի ընկան Իլկայ Գյունդոգանը (դուբլ), Ժոաու Կանսելուն, Ռիյադ Մահրեզը և Ռահիմ Ստերլինգը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 41 միավոր:  40 միավորով երկրորդը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

Միաժամանակ ընթացող մյուս հանդիպմանը «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ: «Զինագործները» Պեպեի, Սակայի և Լակազեթի գոլերի շնորհիվ հաղթեցին 3:1 հաշվով: «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am