Թոմաս Տուխելը կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն

Armenpress 17:31, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի ֆուտբոլային մասնագետ Թոմաս Տուխելը կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Չեսլի»-ի ղեկավարությունը սկսել է բանակցությունները: Տուխելին առաջարկվել է 1,5 տարվա պայմանագիր,  որտեղ առկա է նաև ևս մեկ տարով այն երկարաձգելու կետ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին: Լեմպարդն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին 5 տուրերում «Չելսի»-ն միայն մեկ հաղթանակ է տոնել: Լեմպարդը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2001-2014 թվականներին հանդես է եկել հենց «Չելսի»-ում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am