Դի Մարիան կարող է կրկին խաղալ Անգլիայում

Armenpress 17:11, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կրկին հանդես գալ Պրեմիեր լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է dail Mail-ը: Ըստ պարբերականի, Դի Մարիայի հետ կապի է դուրս եկել «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Արգենտինացու պայմանագիրը Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ ավարտվում է ընթացիկ տարվա հունիսին և կողմերը չեն սկսել բանակցությունները նորի համար: Եթե Դի Մարիայի պայմանագրի ավարտին ՊՍԺ-ն չերկարաձգի այն, ապա կիսապաշտպանը անգլիական ակումբ կարող է տեղափոխվել անվճար` ազատ գործակալի կարգավիճակով:

Դի Մարիան 2014/15 մրցաշրջանում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am