«Ռոմա»-ն և «Ինտեր»-ը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Armenpress 11:20, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն և «Ինտեր»-ը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, «Ռոմա»-ից կարող է հեռանալ Բոսնիա և Հերցեգովինիայի ազգային ընտրանու հարձակվող Էդին Ջեկոն, ով հնարավոր է միանա «Ինտեր»-ին: Միլանից մայրաքաղաք կարող է տեղափոխվել Կրիստինա Էրիկսենը: Տեղափոխությունը կարող է կայանալ վարձակալության սկզբունքով:

Ջեկոն տարաձայնություններ ուներ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ, ինչը մեծացնում է հավանականությունը, որ հարձակվողը կարող է հեռանալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am