Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա

Armenpress 19:27, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում մի տղամարդ դանակով հարձակվել է 3 ռուսների վրա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է RBK-ն՝ հղում անելով Haber Turk-ին:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի գիշերը: Տուժել է 2 կին և 1 տղամարդ: Նրանք հոսպիտալացվել են: Ականատեսի խոսքով՝ կանանցից մեկը ստացել է դանակի 7 հարված, իսկ մյուս անձինք՝ 3-4 հարված:

Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է:Նա հարցաքննվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am